Sputnik Armenia. ՀՀ իշխանությունները չպետք է «դիվերսիֆիկացիա» բառի տակ թաքցնեն իրենց շրջադարձը դեպի Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Եվրոպական Միություն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:
«Հայաստանի իշխանությունները փորձում են Երևանի և Մոսկվայի միջև լարվածության պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։ Նրանք բացատրում են, որ բոլոր խնդիրները բխում են նրանից, որ Հայաստանը պարզապես փորձում է գտնել քաղաքական և տնտեսական այլընտրանք»,– ասել է նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: