ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Subway» միջազգային բրենդի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Էֆե Չելիքին և հայ ներդրող Լևոն Հայրապետյանին։
Քննարկվել են «Subway» միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները։ Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի՝ մոտ 150,000-ից 300,000 ԱՄՆ դոլար։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացումը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ֆրանչայզինգի մշակույթի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ու Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: