UFC 331 մրցաշարում Ծառուկյան-Օլիվեյրա մենամարտի չեղարկման պատճառը բացահայտվել է

Թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի միջև մենամարտի պաշտոնական հայտարարությունն իսկական անակնկալ էր, քանի որ բոլորը սպասում էին, որ սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում Հայաստանը ներկայացնող մարտիկը կմրցի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ: Armsport-ի փոխանցմամբ՝  BMF տիտղոսակիրն իսկապես պետք է մասնակցեր մրցաշարին, սակայն հրաժարվել է մենամարտից:

Բրազիլացի մարտիկի թիմին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Օլիվեյրան հրաժարվել է Ծառուկյանի դեմ ռևանշից՝ իր թիմակից Ալան Նասիմենտոյի մահվան պատճառով։ Վերջինս կյանքից հեռացել է երեք օր առաջ՝ քնած ժամանակ սրտի կաթված ստանալով։

Leave a comment