https://arm.sputniknews.ru/20260806/rdi-ev-hajastani-nerkajacucichneri-mijev-pahpanvum-en-lav-haraberutjunnery-overchuk-105485457.html
ՌԴ–ի և Հայաստանի ներկայացուցիչների միջև պահպանվում են լավ հարաբերությունները. Օվերչուկ
ՌԴ–ի և Հայաստանի ներկայացուցիչների միջև պահպանվում են լավ հարաբերությունները. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները Ղրղզստանում մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T19:15+0400
2026-08-06T19:15+0400
2026-08-06T19:15+0400
հայաստան
ռուսաստան
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fd19dfb33a6df7e0e2da05ab78b64f5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի կառավարական պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։Այսօր Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը այցով գտնվում են Ղրղզստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:ՌԴ փոխվարչապետը չի հստակեցրել` երկու երկրների վարչապետները շփում ունեցել են, թե ոչ:«Տեղյակ չեմ», – պատասխանել է նա այդ հարցին:Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին Եկատերինբուրգում: Փաշինյանը հույս էր հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն։Մեկնաբանելով հանդիպումը՝ ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովն ասել էր, որ Եկատերինբուրգում ՀՀ և ՌԴ վարչապետների միջև սկզբունքային խոսակցություն է տեղի ունեցել:Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp
հայաստան, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները Ղրղզստանում մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի կառավարական պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը այցով գտնվում են Ղրղզստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
«Մեր շփումները մշտական են, մենք լավ հարաբերություններ ունենք», – ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը չի հստակեցրել` երկու երկրների վարչապետները շփում ունեցել են, թե ոչ:
«Տեղյակ չեմ», – պատասխանել է նա այդ հարցին:
Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին Եկատերինբուրգում: Փաշինյանը հույս էր հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն։
Մեկնաբանելով հանդիպումը՝ ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովն ասել էր, որ Եկատերինբուրգում ՀՀ և ՌԴ վարչապետների միջև սկզբունքային խոսակցություն է տեղի ունեցել:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: