Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է


Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


 


ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։

Դիտումների քանակ5

Leave a comment