Մոսկվան արձանագրում է Երևանի կողմից «շանտաժի անցնելու» փորձեր․ Ալեքսեյ Ֆադեև

Մոսկվան արձանագրում է Երևանի կողմից «շանտաժի անցնելու» փորձեր, իսկ Հայաստանի իշխանությունների՝ Կիևի հետ սիրախաղը կասկածներ է հարուցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը:

«Ո՛չ Բրյուսելը, ո՛չ Լոնդոնը, ո՛չ Փարիզը լրջորեն ներդրումներ չեն կատարի Հայաստանի տնտեսության մեջ», — լրագրողներին ասել է Ֆադեևը։

Սակայն, նրա խոսքով, չնայած Երևանի և Մոսկվայի միջև առկա ավանդական կապերին, Հայաստանում ներկայումս նկատվում են պրոռուսական գործիչների նկատմամբ հետապնդումներ, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների նկատմամբ արբիտրաժային վարույթներով սպառնալիքներ, ինչպես նաև Կիևի նեոնացիստական ռեժիմի հետ սիրախաղ։

Նրա խոսքով՝ եթե Երևանը ձգտում է, որ հաշվի առնվեն իր շահերը, ապա ինչո՞ւ Մոսկվան չպետք է ունենա Հայաստանի նկատմամբ նմանատիպ փոխադարձ ակնկալիքներ։

Leave a comment