Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.08.2026 | 12:25

«Խորապես դեմ եմ ԱԺ-ն անձնական վիրավորանքների հարթակի վերածելուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք` երեկ աշխատանքային օրվա ավարտին միջադեպ տեղի ունեցավ պատգամավորների միջև, սկսեցին փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել։

Ճեպազրույցի ընթացքում Նարեկ Կարապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին` արդյո՞ք քարոզարշավի ժամանակ ադրբեջանցիների ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեսանյութերը պատրաստելու համար կուսակցությունը ֆինանսական միջոցներ հատկացրել է։ Նա խոստացավ թեմային անդրադառնալ ավելի ուշ։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment