Երևանը փորձում է բարձրացնել խաղադրույքները Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ դիմելով շանտաժի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեեւը։
«Ռուս-հայաստանյան հարաբերությունների համատեքստում, կառուցողական երկխոսության փոխարեն, մենք ականատես ենք լինում Երևանի կողմից շանտաժը բարձրացնելու կամ պարզապես շանտաժի դիմելու փորձերին», – ասել է Ֆադեեւը։