Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»

Եգիպտոսի հավաքականի ավագ Մոհամեդ Սալահը, պայմանագիր կնքելով «Տրաբզոնսփորի» հետ, դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Goal.com-ի համաձայն՝ 34-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմելու է 17 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն եվրո բոնուս Սալահը ստացել է «Տրաբզոնսփորն» ընտրելու համար: Բացի այդ, նա 20-25 տոկոս եկամուտ կունենա ակումբային ապրանքների և մարզաշապիկների վաճառքից:

Մինչև այս Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Գալաթասարայի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենն էր, որը ստանում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ:

«Լիվերպուլից» հեռացած եգիպտոսցի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճում է միացել «Տրաբզոնսփորին» և կնքել է երկու տարվա պայմանագիր: Անգլիական ակումբում նրա տարեկան աշխատավարձը կազմում էր 12 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Սալահը 2017 թվականից էր խաղում «Լիվերպուլում», որի կազմում անցկացրել է 442 հանդիպում, խփել է 257 գոլ, դարձել է Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր և նվաճել նաև այլ տիտղոսներ։ Եվրոպայում հարձակվողը հանդես է եկել նաև շվեյցարական «Բազելում», անգլիական «Չելսիում», իտալական «Ֆիորենտինայում» ու «Ռոմայում»։

Leave a comment