Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը

Քաղաքականություն

06.08.2026 | 14:20

Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։

Մեկնաբանելով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը Բաքվի և Երևանի միջև հակասությունների կարգավորման ֆոնին, ինչպես նաև Պակիստանում Հայաստանի առաջին դեսպանի նշանակման հարցը, դիվանագետը շեշտել է, որ «Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»։

«Մենք երկար տարիներ դիվանագիտական ​​հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձությունները հանգեցրին Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտության գիտակցության ձևավորմանը։ Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանի և Պակիստանի միջև կա հսկայական կապ: Ես տեսնում եմ բազմաթիվ հեռանկարներ Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև»,- ասել է պակիստանցի դիվանագետը։

«Պակիստանում բնակվում են զգալի թվով հայեր։ Քչերը գիտեն, սակայն երկրի ամենաբարձր ռազմական պարգևներից մեկին արժանացած զինվորներից մեկը հայկական ծագում ունեցող պակիստանցի զինվոր էր»,- հավելել է նա։։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment