Թուրքիան ակնկալում է Հորմուզի նեղուցի հնարավորինս շուտ կբացվի և պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցային գործընթացին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Al-Hadath հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրի, հայտնել էր, որ Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու շուրջ։
Այդ համաձայնությունը պետք է հաստատի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
«Մենք հույս ունենք, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ կբացվի և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցություններին», — ասել է Ֆիդանը հինգշաբթի օրը Անկարայում՝ Սիրիայի իր գործընկեր Ասադ Հասան Շեյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ բանակցությունները կարող են այսօր դրական ավարտ ունենալ․ «Հուսով եմ, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները այսօր դրական ավարտ կունենան»։