«Ես չեմ ուզում, որ նա դառնա Բայդեն և ընկնի բեմից»․ Թրամփը երեխայի մասին

Լաս Վեգաս քաղաքում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխել է մի փոքրիկ տղայի բեմից ընկնելը և կատակել է իր նախորդի՝ Ջո Բայդենի մասին։

Թրամփը ելույթ է ունեցել «Red Rock Casino Resort and Spa» համալի«ում՝ քննարկելով տնտեսական քաղաքականությունը։ Միջոցառման ավարտին նա բեմ է հրավիրել Սանդրային և Բրեդին՝ ամուսնական զույգին, իրենց երկու փոքր երեխաներին։ Սանդրան, որը խաղատան մատուցողուհի է, արցունքն աչքերին սկսել է խոսել իր աշխատանքի մասին, երբ նրա փոքրիկ որդին մոտեցել է բեմի առջևի մասին։ Թրամփը նկատել է դա և արագ մոտեցել երեխային՝ կանգնեցնելով նրան։

«Ես չեմ ուզում, որ նա դառնա Բայդեն և ընկնի բեմից», – կատակել է ԱՄՆ նախագահը՝ հիշելով 2023 թվականի միջադեպը, երբ Ջո Բայդենը սայթաքել էր արարողության ժամանակ։

 

Leave a comment