Թաիլանդում դժբախտ պատահար է տեղի ունեցել FA Go-Lok ֆուտբոլային լիգայի հանդիպման ժամանակ: Կայծակի հարվածի հետևանքով խաղադաշտում մահացել է «Յալա» ակումբի 24-ամյա ֆուտբոլիստ Սոֆվան Ավայեն, հաղորդում է New York Post-ը:
Եվս 9 ֆուտբոլիստներ այրվածքներ ու վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
«Յալան» հանդես է գալիս Թաիլանդական լիգայի հարավային գոտում: 2025/2026 մրցաշրջանում թիմը գրավել է երրորդ տեղը: