Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «հակամարտություն» գոյություն չունի․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «հակամարտություն» գոյություն չունի։ Նույնպես ի սկզբանե կոռեկտ չէ պնդել, թե այն շարունակվում է 2021 թվականից։ 

Այս կերպ պատասխանել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հարցին, թե հնարավո՞ր է փոխզիջումային լուծում գտնել Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա տարաձայնությունների շուրջ։

Այս համատեքստում նա անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին՝ նշելով, որ ցանկանում են, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև պահպանվեն բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների կյանքերի և ճակատագրերի փոխկապակցվածությունը ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։

«ՀԱՊԿ մյուս անդամ պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների սեփական պատմությունը»,- նշել է նա։

Բացի այդ, Վասիլևը շեշտել է, որ նկատվում է ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը ՀԱՊԿ-ի դաշնակիցներից «հեռացնել» Հայաստանը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների միջոցով։

Leave a comment