Բաքվի դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին ցմահ և 20 տարվա ազատազրկման:

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել  է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքների վերաբերյալ «դատական ​​նիստը»։

 

Leave a comment