ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է շուրջ հազար տոննա ցորեն

Բաժանորդագրվել

Անցյալ տարվա վերջից Ադրբեջանից Հայաստան է հասել ավելի քան 36 հազար տոննա ռուսական հացահատիկ։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Ադրբեջանով և Վրաստանով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բեռը ներառում է 979 տոննա ցորեն։

Ադրբեջանը անցյալ տարվա հոկտեմբերի վերջին հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքը։ Այդ ընթացքում ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ ընդհանուր առմամբ արտահանվել է ավելի քան 36 հազար տոննա ռուսական հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 414 տոննա անտրացիտ ածուխ, 133 տոննա ալյումին և 67 տոննա փայտանյութ։

Leave a comment