Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը


Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:


ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում:


Աբրահամյանի խոսքով՝ նրա մասնագիտական ուղին հիմնված է հիմնարար կրթության ու բարձր պատասխանատվության վրա:


2009-ին ավարտել է  Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում իրավաբանական ֆակուլտետը՝ քրեական իրավունք և քրեական դատավարություն մասնագիտացմամբ, 2011-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ քրեական իրավունք մասնագիտացմամբ, 2013-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:


2014-ին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական)  համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է:


Վարդևանյանը 2014 թվականին ավարտել է Հայաստանի փաստաբանների դպրոցը, ունի փաստաբանի որակավորում, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:


Ունի պետական ու մասնագիտական գործունեության հարուստ փորձ: 


2013-2019 թվականներին զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ, եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, ինչպես նաևՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս: 


2024-2016-ին եղել է ՍԴ նախագահի խորհրդական: 2016-2017-ին եղել է վարչապետի օգնական,2017-2018-ին՝ վարչապետի ավագ օգնական: 


Արամ Վարդևանյանը 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Հայաստան դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 2022 թվականին վայր է դրել մանդատը:


2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:


 


Ավելի վաղ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում ընտրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։

Leave a comment