Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր գործարք կնքել Իրանի հետ, քանի որ չի ուզում մարդկանց սպանել։ Սպիտակ տան YouTube-ի ալիքը հեռարձակել է նախագահի ելույթը Լաս Վեգասում։
«Ես կնախընտրեի գործարք կնքել, քանի որ չեմ ուզում մարդկանց սպանել»,- ասել է ամերիկացի նախագահը։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն պատրաստ էր իրականացնել «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ հարձակումը», բայց հրաժարվել է այդ ծրագրերից, երբ Թեհրանը խնդրել է բանակցություններ սկսել։