«Տուգանվել ենք թերլիցքավորման համար». պաստառը 1 ամսով փակցված կմնա «Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում 

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3)։

Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 118 839 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Բացի այդ, արձանագրվել է, որ լցակայանում բացակայել է օրենքով սահմանված կարգով նախատեսված QR կոդը։ Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասի՝ QR կոդ չունենալը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 45-րդ մասի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment