Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը մնում է նվազագույն մակարդակի․ CNN

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

CNN-ը, հղում անելով MarineTraffic նավերի հետևման հարթակի տվյալներին, հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է առնվազն 10 առևտրային նավ։

Յոթ բեռնատար նավ մտել է Պարսից ծոց, իսկ երեքը՝ Օմանի ծոց։

Հեռուստաալիքը նշում է, որ նույն ժամանակահատվածում Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցել է առնվազն 19 առևտրային նավ։ Վեց բեռնատար նավ և չորս լցանավ մտել են Կարմիր ծով, իսկ վեց բեռնատար նավ և երեք տանկեր՝ Ադենի ծոց։

Leave a comment