https://arm.sputniknews.ru/20260806/1565-mlrd-dram-karavarutjuny-tramadrec-tshanaparhashinakan-ashkhatanqneri-hamar-105458594.html
15,65 մլրդ դրամ կառավարությունը տրամադրեց ճանապարհաշինական աշխատանքների համար
15,65 մլրդ դրամ կառավարությունը տրամադրեց ճանապարհաշինական աշխատանքների համար
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց Գեղարքունիքի մարզի ճանապարհներից մեկին ուշադիր լինել, որովհետև անգամ մի քանի փոսը կարող է անցնողների տպավորությունը փչանալ։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T10:01+0400
2026-08-06T10:01+0400
2026-08-06T10:04+0400
ճանապարհ
հհ կառավարություն
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0e/24113407_0:84:1600:984_1920x0_80_0_0_21e93d0116ac3c7aab5e305ac6da3f50.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքների համար տրամադրեց 15,65 մլրդ դրամ։ Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը։«Այդ գումարով նախատեսվում է հիմնանորոգել 63,5 կմ երկարությամբ ճանապարհ։ Դրանց մի մասը հանրապետական նշանակության, մյուս մասը միջպետական ճանապարհներ են։ 2027 թվականի վերջին այլևս Սևանի տարածքում վատ վիճակում ճանապարհ չենք ունենա։ Այժմ շուրջ 40 կմ միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացնում Սևանի հատվածում, Երևան-Սևան և Սևան-Երևան ճանապարհներին։ Միջին նորոգում իրականացնելով` երկար տարիներ նորմալ վիճակում կպահենք»,- կառավարության նիստում ասաց Խուդաթյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց Վարդենիսից Ծափաթաղ հատվածին ուշադիր լինել, քանի որ մանր, բայց աշխատանք կա անելու։ Վարչապետն անհանգստացած էր, որ այդ տարածքով անցնողների տպավորությունը չփչանա։
գեղարքունիքի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0e/24113407_90:0:1511:1066_1920x0_80_0_0_cb290749c4b0d87479665267dc689d8b.jpg.webp
ճանապարհ, հհ կառավարություն, գեղարքունիքի մարզ
ճանապարհ, հհ կառավարություն, գեղարքունիքի մարզ
Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց Գեղարքունիքի մարզի ճանապարհներից մեկին ուշադիր լինել, որովհետև անգամ մի քանի փոսը կարող է անցնողների տպավորությունը փչանալ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքների համար տրամադրեց 15,65 մլրդ դրամ։ Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը։
«Այդ գումարով նախատեսվում է հիմնանորոգել 63,5 կմ երկարությամբ ճանապարհ։ Դրանց մի մասը հանրապետական նշանակության, մյուս մասը միջպետական ճանապարհներ են։ 2027 թվականի վերջին այլևս Սևանի տարածքում վատ վիճակում ճանապարհ չենք ունենա։ Այժմ շուրջ 40 կմ միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացնում Սևանի հատվածում, Երևան-Սևան և Սևան-Երևան ճանապարհներին։ Միջին նորոգում իրականացնելով` երկար տարիներ նորմալ վիճակում կպահենք»,- կառավարության նիստում ասաց Խուդաթյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց Վարդենիսից Ծափաթաղ հատվածին ուշադիր լինել, քանի որ մանր, բայց աշխատանք կա անելու։ Վարչապետն անհանգստացած էր, որ այդ տարածքով անցնողների տպավորությունը չփչանա։