ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրայով խոցել են 605 ԱԹՍ, հարձակում է եղել «Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանի վրա

Ռուսատանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրայով խոցել են 605 անօդաչու թռչող սարք։

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանի վրա։ Գործարանը տարեկան մշակում է մոտ 15 միլիոն տոննա նավթ և ՌԴ-ի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։

Յարոսլավլի մարզպետ Միխայիլ Եվրաեւը հայտնել է, որ տարածաշրջանը հետ է մղել անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարձակումը՝ ոչնչացնելով բոլոր 88 անօդաչու թռչող սարքերը։ «Զոհեր չկան։ Այրվել է մասնավոր տուն, մի քանի բնակարանային շենքերում կոտրվել են պատուհաններ, վնասվել են մարզի բնակիչներին պատկանող մասնավոր մեքենաները», – նշել է նա։ Հարձակումը նաև մասամբ խափանել է Յարոսլավլի ծայրամասերի երթևեկությունը դեպի Մոսկվա։

Leave a comment