Հայաստանի՝ Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով․ Transparency International

«Հայաստանի ԿԸՀ 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։

182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը։

Հայաստանի ԿԸՀ-ն գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների 2025 ԿԸՀ արժեքները։

Իր հարևաններից Թուրքիան (31) կիսում է 124-129-րդ տեղերը, Իրանը (23)` 153-156-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (30)՝ 130-134-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (38) զբաղեցնում է 96-98-րդ տեղերը, Բելառուսը (31)՝ 124-129-րդ տեղերը, Ղրղզստանը (26)՝ 142-147-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 157-160-րդ տեղերը:

Իսկ ԵՄ անդամ 27 երկրներից միայն երեք երկրների (Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա) ԿԸՀ համաթվի արժեքներն են Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքից ցածր։

Սա բավականին համեստ ցուցանիշ է, որը նաև ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն տալիս գործարարների և փորձագետների ակնկալած արդյունքները։

Մանրամասները այստեղ»։

ԿԸՀ համաթիվը երկրներին դասակարգում է ըստ նրանց` հանրային ոլորտների կոռումպացվածության մասին ընկալման։ Համաթվի միավորները արտահայտում են փորձագետների և բիզնես ոլորտի տեսակետները և ո՛չ լայն հանրության կարծիքը։

Leave a comment