Հրդեհ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում. կանխվել է կրակի տարածումը դեպի հարևան տներ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։

Այրվել է Զաքարիա Քանաքեռցու 5-րդ նրբանցքի 5-րդ տան տանիքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Կրակի տարածումը կանխվել է հարևան տներ՝ շնորհիվ քաղաքացիների, ապա ժամանած հրշեջների։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հրշեջների աշխատանքերի ավարտը տեղում հերթապահություն են իրականացրել։ 

Leave a comment