«Հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է բռնաբարվում թափանցիկությունը՝ թե տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, թե համապետական մակարդակով, թե դատական, թե օրենսդիր…Տարբերություն չկա», – Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«20 հարցի մեջ մի հարց չկա, որ ձեզ ավելի հետաքրքիր կլիներ, քան այն, որ հիմա մենք խոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, որ գրանտներ ստանանք, որ իրենք գան աշխատեն այնպես, որ ջերմոցային գազերը մաքրվեն… Շինարարությունը հե՞չ, խրամատների վերածված փողոցները հե՞չ, նորմալ վարչարարության բացակայությունը հե՞չ… Ու նույնը տեղի է ունենում Ազգային ժողովում:
Հիշո՞ւմ եք, երբ տրանսպորտը թանկացրին, մենք սկսեցինք բոյկոտը: Այլ հարցերով քաղաքային իշխանությունը՝ հանձին պարոն Ավինյանի, ասում էր, եթե օրենքում կան բացեր, դա մեր տիրույթում չէ, օրենսդիրը պետք է անի: Բայց հենց բոյկոտը սկսվեց, միանգամից հասան օրենսդիր, բոյկոտ անողներին տուգանելու նախագիծը բերեցին, ընդդիմությանը տեղական հանրաքվեի գործիքակազմից զրկեցին…
Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի քավորն է ակտուալ այսօրվա նիստին: Մի նախագիծ է բերել Ազգային ժողով, որ եթե Երեւանի ավագանին հրաժարական է տալիս, ապա փոշմանելու համար ունենա ոչ թե 7 օր, այլ 3… Զգում եք, չէ՞ , պետական մեխանիզմի հսկայական աշխատանքը: Մարդիկ իրապես վերլուծել են, թե Երեւանի կառավարման եւ ավագանու ինստիտուտի մեջ ինչ խնդիրներ կան, հասկացել են, որ ամենակարեւորն այն է, որ մարդը խմբակցությունից կամ ավագանուց դուրս գալուց 7 օրվա տեղը 3 օր ունենա», – փաստեց ավագանու Սամվել Հակոբյանը:
Նիստն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: