«Պարոն Ֆարմանյան, այո, մենք տեր ենք տնտեսական խաղաղությանը։ Ձեր ելույթի ժամանակ հիշեցի, երբ ընտրություններից երկու օր առաջ գոչում էիք, թե սահմանափակումներ են լինելու, և դրանք եղան։ Դուք ո՞նց եք վերաբերվում նման գործելաոճին և ո՞ր երկրի շահն եք սպասարկում»,- հղում կատարելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի ելույթին՝ հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Անդրադառնալով արտաքին պարտքի հետ կապված իշխանությանն ուղղված քննադատություններին՝ ՔՊ խմբակցության ղեկավարն ասաց․ «Արտաքին պարտքի թեման փորձում եք մանիպուլացնել։ Ասում եք՝ պարտքն ավելացել է, բայց ՀՆԱ-ն չի ավելացել։ ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը տեսե՞լ եք, 50 տոկոսի մակարդակում է, ինչը վերջին տարիների ամենացածր ցուցանիշներից է։ Բոլոր միջազգային կառույցներն արձանագրել են, որ ՀՀ-ում արտաքին պարտքը կայուն է և կառավարելի»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: