Սիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ինստագրամյան իր էջում հետևորդների հետ կիսվել է ցավալի լուրով։

Կյանքից հեռացել է երգչուհու մորաքույրը՝ Վարսենիկը։ Սիլվա Հակոբյանը նրա հետ համատեղ լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Երկարատև հիվանդությունից հետո, այսօր կյանքից հեռացավ նաև մյուս մորաքույրս։ Իր հետ տանելով մեր մանկության ջերմ հիշողություններից ևս մի մասնիկ։ Հանգչիր խաղաղությամբ, իմ Վարսենիկ մորաքույր»։

Leave a comment