https://arm.sputniknews.ru/20260805/sdn-kqnni-tripp-i-shrjanakajin-hamadzajnagri-sahmanadrutjany-hamapataskhanutjan-gvortsy-105448248.html
ՍԴ–ն կքննի TRIPP-ի շրջանակային համաձայնագրի` Սահմանադրությանը համապատասխանության գործը
ՍԴ–ն կքննի TRIPP-ի շրջանակային համաձայնագրի` Սահմանադրությանը համապատասխանության գործը
Sputnik Արմենիա
Դատարանը որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T19:59+0400
2026-08-05T19:59+0400
2026-08-05T20:02+0400
թրամփի ուղի (tripp)
սահմանադրություն
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103973651_0:44:1600:944_1920x0_80_0_0_8dad68aa1673797273059d55efee9041.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ–ից։ՍԴ որոշման համաձայն՝ գործի քննությունը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին։Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։Դատարանը որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103973651_127:0:1548:1066_1920x0_80_0_0_4cb9ac8a6abdcbe58513a4c923249d4f.jpg.webp
թրամփի ուղի (tripp), սահմանադրություն, սահմանադրական դատարան
թրամփի ուղի (tripp), սահմանադրություն, սահմանադրական դատարան
Դատարանը որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ–ից։
ՍԴ որոշման համաձայն՝ գործի քննությունը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
Դատարանը որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։