Guardian-ի թղթակցին հիացրել է հայկական գորգը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանական The Guardian թերթի թղթակցին հիացրել է հայկական գորգը, որը փռված է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռի թեքահարթակի առջև՝ Երևանի օդանավակայանում։

«Ի դեպ, կարող եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս հիասքանչ գորգի վրա, որը փռվել էր Ջեյ Դի Վենսի համար՝ Երևանի օդանավակայան ժամանելուն պես։
Ցավոք, ես չգիտեմ դրա ամբողջ պատմությունը (եթե դուք գիտեք՝ ասեք), բայց պարզապես տեսե՛ք այն»,- գրել է նա։

Նշենք, որ Ջեյմս Դի Վենսը երկօրյա այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։

Leave a comment