Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ

Քաղաքականություն

05.08.2026 | 18:10

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 62 կողմ, 27 դեմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ։ Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ-ն նախագահի տեղակալներ է ընտրում։

Իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նրան պաշտոնապես առաջադրել է որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու։

Մինչ այս, խորհրդարանն արդեն ԱԺ նախագահ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, իսկ ՔՊ խմբակցության մյուս թեկնածու Հայկ Կոնջորյանն երեկ է ընտրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնի համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

Leave a comment