Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Դատախազություն


Տավուշի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 43 միլիոն 311 հազար դրամ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Մասնավորապես՝ դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31.9 քմ և 9.2 քմ մակերեսով անշարժ գույքերը: Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքի տարածքը՝ 365.9 քմ մակերեսով:


Տավուշի մարզի դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 11 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 6 քրեական վարույթ:


Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 7 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

Դիտումների քանակ5

Leave a comment