Դատարանը կլսի Սեդրակ Առուստամյանին կալանավորելու մասին միջնորդությունը

Քաղաքականություն

Դատարանը կլսի Սեդրակ Առուստամյանին կալանավորելու մասին միջնորդությունը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը, այսօր միջնորդությունը կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։

Պաշտպանը նաեւ տեղեկացրեց, որ Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված վարույթով։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կատարելու համար եւ անազատության մեջ է հուլիսի 6-ից։

Leave a comment