Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.08.2026 | 16:42

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը անդրադարձել է Ընտրական օրենսգրքի հնարավոր խախտումներին, 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմային և Արցախի կրթական հաստատությունների ճակատագրին։

Ընդդիմադիր գործիչը շեշտել է, որ իշխանությունը թերանում է տարածաշրջանային հայտարարությունների վերլուծության հարցում։ Նա հորդորել է հերքել ոչ թե ընդդիմությանը, այլ Իլհամ Ալիևին։ 

«Մենք ասում ենք՝ «ժողովո՛ւրդ ջան, տանկը գալիս է, երեխան քնած է», դուք էլ ասում եք՝ «երեխային մի՛ արթնացրեք»։ Ասում ենք՝ գալիս է տանկը, ասում եք՝ «դե երեխային մի՛ արթնացրեք»։ Սա լուրջ չի»,- պատկերավոր նկարագրել է Հովսեփյանը։

Խոսելով մանկապարտեզների մասին՝ Հովսեփյանը հայտնել է, որ իրենց կուսակցության ղեկավարը սեփական միջոցներով հինգ մանկապարտեզ է կառուցել տարբեր քաղաքներում։ Նա հակադրել է սա Արցախի կրթական հաստատությունների կորստին. «Արցախում 217 դպրոց, յոթ քոլեջ, չորս համալսարան անցել է ադրբեջանցիների ձեռքը։ …Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը վերածվել է ադրբեջանական բանակի կառավարման կենտրոնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment