Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թաիլանդում երիտասարդ ֆուտբոլիստ Սոֆվան Ավաեն զոհվել է կայծակի հարվածից՝ հենց խաղի ընթացքում։ Դեպքը տեղի է ունեցել Նարաթիվատ նահանգում անցկացվող Golok FA Cup 2026 տարածաշրջանային մրցաշարի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օգոստոսի 4-ին։ Կայծակի հարվածի պահը տեսագրվել է։ Հարվածից անմիջապես հետո մի քանի խաղացողներ տապալվել են խաղադաշտի խոտածածկին։ Թիմակիցներն անմիջապես շտապել են օգնության, սակայն 24-ամյա մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել։
Բացի այդ, միջադեպի հետևանքով տուժել է ևս ինը մարդ։ Վիրավորներից ութը՝ Թաիլանդի քաղաքացիներ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց։