Նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով. Սոնա Ղազարյան


Մինչ այս պահը ես կարծում եմ, որ նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը բարեկրթության սահմաններում է:


«Կան բացառություններ իհարկե, վստահաբար բոլոր նրանք, ովքեր հետևում են նիստերին, գուցե նկատել են։ Բայց կարծում եմ, որ ընդհանուր, առնվազն ֆրակցիաների ղեկավարների մակարդակում, ընդդիմությանը նկատի ունեմ, կա այն ընկալումը, որ այս ոճից շահելու են ընդդիմությունը և խորհրդարանը և ընդհանուր առմամբ պետությունը։ Եվ կարծում եմ, որ բոլորի շահերից է բխում մի փոքր ավելի շատ ջանք ներդնել և պահել այս ոճը»,- նշեց նա։


 

Դիտումների քանակ10

Leave a comment