Ձերբակալվել է «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը. ՔԿ
Ըստ քննչական կոմիտեի` նա անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։
@ArmeniaSputnik–ի տեղեկություններով` դատարանն այժմ քննարկում է դատախազության միջնորդությունը Առաուստամյանին կալանավորելու վերաբերյալ։