Օգոստոսի 4-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ:
Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը քննարկվել են երկու երկրների պաշտպանության համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական բնագավառի, ինչպես նաև առաջիկա համապատասխան այցերի կազմակերպչական հարցեր:
Անդրադարձ է կատարվել երկկողմ շփումների ակտիվ շարունակականության ապահովման, փոխգործակցության զարգացման և ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների խորացման ուղղություններին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: