ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 


Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝


 


– արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,


– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,


– արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։


 


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:


 

Դիտումների քանակ19

Leave a comment