https://arm.sputniknews.ru/20260805/amnum-ashkhatum-en-nvor-mijukajin-razmavarutjan-vra-zlm-105439634.html
ԱՄՆ–ում աշխատում են նոր միջուկային ռազմավարության վրա. ԶԼՄ
ԱՄՆ–ում աշխատում են նոր միջուկային ռազմավարության վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ռազմավարության մեջ շեշտը դրվում է կարճ հեռահարության մարտավարական զենքի հնարավոր կիրառման վրա։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T15:41+0400
2026-08-05T15:41+0400
2026-08-05T15:41+0400
պենտագոն
ամն
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_0:84:1600:984_1920x0_80_0_0_d6cbf6908c2825912bee6ffe6f0850d8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Պենտագոնը նոր միջուկային ռազմավարություն է մշակում։ Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ինչպես պնդում է հեռուստաալիքը, գերատեսչությունը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմի հաշվառմամբ նոր փաստաթղթի ստեղծմանը։Մարտի սկզբին Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբին Սենատում լսումների ժամանակ հայտնել էր, որ պաշտպանական գերատեսչությունը պլանավորում է խորը վերլուծություն կատարել այդ ոլորտի վերաբերյալ՝ կապված Պեկինի ռազմավարական զինանոցի աճի հետ: Միևնույն ժամանակ, պաշտոնյան պնդում էր, որ ամերիկյան միջուկային ուժերի հետ կապված խնդիրների և դժվարությունների մեծ մասը վերաբերում է դրանց ֆինանսավորմանը:«Լավ կանեն` շուտ խելքի գան». Թրամփը շտապեցնում է Իրանին գործարք կնքելու հարցումՄի քանի օր անց Քոլբին հավելել է, որ ԱՄՆ-ն կվերանայի իր ռազմավարության առանձին հարցերը՝ առանց փաստաթղթի ամբողջական փոփոխման: Ընդ որում, նա հրաժարվել է հրապարակայնորեն հայտնել, թե հատկապես որ բաժիններն են ճշգրտվելու։
պենտագոն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3d6a7238150ac6dedc9909bbd90ac2c8.jpg.webp
պենտագոն, ամն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
պենտագոն, ամն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Ռազմավարության մեջ շեշտը դրվում է կարճ հեռահարության մարտավարական զենքի հնարավոր կիրառման վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Պենտագոնը նոր միջուկային ռազմավարություն է մշակում։ Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պաշտպանության նախարարության քաղաքական բաժնի ղեկավարը մշակում է ԱՄՆ-ի նոր միջուկային ռազմավարությունը, որում շեշտը դրվում է փոքր հեռահարության մարտավարական զենքի հնարավոր կիրառման վրա», – ասվում է նյութում:
Ինչպես պնդում է հեռուստաալիքը, գերատեսչությունը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմի հաշվառմամբ նոր փաստաթղթի ստեղծմանը։
Մարտի սկզբին Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբին Սենատում լսումների ժամանակ հայտնել էր, որ պաշտպանական գերատեսչությունը պլանավորում է խորը վերլուծություն կատարել այդ ոլորտի վերաբերյալ՝ կապված Պեկինի ռազմավարական զինանոցի աճի հետ: Միևնույն ժամանակ, պաշտոնյան պնդում էր, որ ամերիկյան միջուկային ուժերի հետ կապված խնդիրների և դժվարությունների մեծ մասը վերաբերում է դրանց ֆինանսավորմանը:
Մի քանի օր անց Քոլբին հավելել է, որ ԱՄՆ-ն կվերանայի իր ռազմավարության առանձին հարցերը՝ առանց փաստաթղթի ամբողջական փոփոխման: Ընդ որում, նա հրաժարվել է հրապարակայնորեն հայտնել, թե հատկապես որ բաժիններն են ճշգրտվելու։