Պուտինը միավորել է թիկունքի բոլոր ծառայությունները և նոր նշանակումներ արել

https://arm.sputniknews.ru/20260805/putiny-miavvorel-e-tikunqi-bvolvor-tsarajutjunnery-ev-nvor-nshanakumner-arel–105436946.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин сообщил, что войска беспилотных систем ВС РФ возглавит Денис Лямин

Sputnik Արմենիա

Путин сообщил, что войска беспилотных систем ВС РФ возглавит Денис Лямин

2026-08-05T14:31+0400

true

PT0M59S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105435460_100:0:740:480_1920x0_80_0_0_8b4eca78640fbdc48fb5dc5d526d38e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, նշանակում, видео

ռուսաստան, վլադիմիր պուտին, նշանակում, видео

Բաժանորդագրվել

Միասնական ծառայությունը կղեկավարի Վալերի Սոլոդչուկը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թիկունքի բոլոր ծառայություններն այսուհետ կենտրոնացված կլինեն մեկ ձեռքում։

Թիկունքի միասնական ծառայությունը կղեկավարի «Կենտրոն» զորախմբավորման նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը։ Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նրան անվանել է ամենատաղանդավոր հրամանատարներից մեկը։

Ավելի վաղ Սոլոդչուկը զբաղեցնում էր 36-րդ բանակի հրամանատարի պաշտոնը, ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր եղել է առաջնագծում։ 2024 թվականից ղեկավարել է «Կուրսկ» օպերատիվ խումբը, ղեկավարել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերը։

«Դուք այսօր ամենատաղանդավոր հրամանատարներից մեկն եք։ Ես պատահական չասացի, որ թիկունքային ծառայությունների ղեկավարումը նույնպես մարտական աշխատանք է։ Վստահ եմ, որ այստեղ դուք կդրսևորեք ձեր լավագույն կազմակերպչական որակները»,- ասել է Պուտինը՝ դիմելով Սոլոդչուկին։

ՌԴ նախագահի որոշմամբ՝ ՌԴ ԶՈւ անօդաչու համակարգերի զորքերը կգլխավորի գեներալ-լեյտենանտ Դենիս Լյամինը։ Ռազմական հատուկ գործողության գոտում «Կենտրոն» զորախմբի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Անդրեյ Իվանաևը, իսկ «Արևելք» զորախումբը կգլխավորի գեներալ-լեյտենանտ Պյոտր Բոլգարևը։

Leave a comment