Վերելակի գումար․ Կառավարությունը՝ ԱԺ-ին

Հասարակություն

Վերելակի գումար․ Կառավարությունը՝ ԱԺ-ին

ԱԺ-ի վերելակի հարցը կրկին Կառավարության  նիստի օրկարագում է։   Վաղը կառավարության նիստում նախատեսվում է 25,992․0 հազ. դրամ հատկացնել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին այն նույն վերելակի համար, որի վերաբերյալ կառավարությունն արդեն որոշում էր կայացրել 2025թ աշնանը։

Պաչզվում է՝ ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքին կից արտաքին վերելակի կառուցման նպատակով կապալառուի կողմից աշխատանքները մինչեւ 2025 թվականի ավարտ ամբողջ ծավալով չեն իրականացվել, եւ պայմանագրի համար հատկացված ֆինանսական միջոցները ետ են փոխանցվել պետական բյուջե։

Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կապալառուն իրականացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում եւ պատվիրատուի կողմից աշխատանքները ընդունվել են ամբողջ ծավալով։

Կապալառուի կողմից դուրս է գրվել գումարը, որը ենթակա է վճարման։ Ուստի արտաքին վերելակի կառուցման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Ազգային ժողովին հատկացնել:

Ի դեպ, 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին հնարավոր չէ իրականացնել միջհոդվածային վերաբաշխումներ՝ պայմանավորված ազատ ֆինանսական միջոցների բացակայությամբ։ Նախագիծը ներկայացնելու է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Leave a comment