Կրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական սեյսմիկ կենտրոնը հայտնել է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած 4.8 մագնիտուդով երկրաշարժի մասին։

Ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 2:21-ին՝ Նովոռոսիյսկից 35 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտարարել է, որ ենթակառուցվածքները չեն վնասվել, տուժածների մասին տեղեկություններ չկան։

Leave a comment