Ամերիկացի և իրանցի պաշտոնյաները բանակցությունների շատ լավ օր են ունեցել․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները բանակցությունների «շատ լավ» օր են ունեցել։

«Նրանք շատ լավ օր են ունեցել, բանակցությունները լավ են անցել», – օգոստոսի 4-ին Լոս Անջելեսից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ արտահայտելով իր համոզմունքը, որ Թեհրանի հետ շփումներում «մեծ առաջընթաց» է գրանցվել։

«Կարծում եմ՝ խելամիտ կլինի գործարք կնքել։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – հավելել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքը կարող է հայտնի լինել առաջիկա 48 ժամվա ընթացքում։

Leave a comment