Անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհվել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում ռուսական Wildberries առցանց խանութի տեսակավորման կենտրոնը։
Ալեքսինում կենտրոնին անօդաչու թռչող սարք է բախվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 1 մարդ վիրավորվել է։
Վենեւսկի շրջանի երկու բնակելի շենքեր, Նովոմոսկովսկի և Ուզլովսկի շրջանների 2 արտադրական օբյեկտներ են վնասվել։ Մարզի վրայով ընդհանուր առմամբ խոցվել է 107 անօդաչու թռչող սարք։