Թուրք խոհարարը Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու

ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտվող Ադանա քաղաքում։ Ադանացի խոհարար Ուղուր Այդընը, արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը, Ռուբինյանին և ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։

«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և ամեն հարց ինչ կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- նշել է թուրք խոհարարը։

Տեղի բնակիչներից մեկը նույնպես անդրադարձել է թեմային և նշել, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն իսկական համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար պետք է այցելել հենց Ադանա։

Վերջինս թե ՀՀ ԱԺ նախագահին և թե Հայաստանի ժողովրդին հրավիրել է Ադանա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի հետ բանավեճի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր, որ հավանել է տեղի խոհանոցը և այցելել հայկական եկեղեցիներ։

Վերջինս մասնավորապես ասել էր. «Էնտեղ սիրում էի ուտել քեբաբ Ադանա Քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, համով բաներ: Էնտեղ հաճախ գնում էի պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր: Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ու ուսումնասիրել:

Սիրով շփվում էի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, երբ հանդիպում էինք ու էսպես շարունակ»:

 

Աղբյուր՝ Ermenihaber.am/Afyon Turkeli

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment