Մարոկկոյից Իսպանիա ապօրինի մուտք գործած 72000 ներգաղթյալից մոտ 70000-ն արդեն վերադարձել է


Օրերս Մարոկկոյից Իսպանիա անօրինական մուտք գործած՝ ընդհանուր առմամբ շուրջ 72000 ներգաղթյալից մոտ 70000-ն արդեն վերադարձել է՝ հայտնում է Իսպանիայի ներքին գործերի նախարարը: Հուլիսի 31-ին Սեուտայի իշխանությունը տեղեկացրել էր, որ քաղաք է ներխուժել մոտ 60000 մարդ։

Այժմ Իսպանիայի իշխանությունները փորձում են կարգավորել և հստակեցնել երկրում մնացած միգրանտների իրավական կարգավիճակը։ «Նրանք, ովքեր իրավունք չունեն մնալու Իսպանիայում, կարտաքսվեն»,- մանրամասնել է ՆԳ նախարարը։

Նշվում է, որ լրացուցիչ 25 միլիոն եվրո է հատկացվել անչափահաս միգրանտներին աջակցություն տրամադրելու համար:

Դիտումների քանակ7

Leave a comment