ՀԿԴ-ՈՒՄ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ կայացավ Երեւանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը։
Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել 2005-2007 թվականներին Ազատության պողոտայի հողերի օտարման գործընթացում պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով։
Կամո Արեյանը մեղադրանքը չի ընդունում եւ մտադիր է մեղադրանքի հետ իր անհամաձայնությունը հիմնավորել, որ ինքն Ազատության պողոտայի այդ գործարքների հետ, որպես պաշտոնատար անձ, որեւէ լիազորություն, կապ չի ունեցել։
Այսօրվա առաջին նախնական դատական նիստում պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց՝ վերացնել Կամո Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը, ինչը բավարարվեց, եւ դատական նիստը հետաձգվեց։
Հաշվի առնելով, որ դատարանը գտնվելու է արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: