Դադարեք պատասխանել բոլոր հարցերին։
Որովհետև հարցերի մեծ մասը ճիշտ չէ։
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորը շտապում են պատասխան տալ, բայց շատ քչերն են կանգ առնում ու հարցնում.
«Իսկ եթե հենց հարցն է սխալ»։
Սխալ հարցը քեզ երբեք ճիշտ ուղղությամբ չի տանի։
Դու կարող ես ունենալ ամենախելացի պատասխանը, ամենահզոր վերլուծությունը, ամենամեծ փորձը… և միևնույն է՝ սխալ եզրակացության հասնել։
Պատճառը պարզ է.
Սխալ հարցերից ճիշտ պատասխան չի ծնվում։
Անալիտիկ մտածողությունը սկսվում է այն պահին, երբ դադարում ես անմիջապես պատասխանել և սկսում ես քննել հարցը։
* Ի՞նչ ենթադրություն է թաքնված դրա մեջ։
* Ի՞նչն ենք ընդունել որպես փաստ՝ առանց ստուգելու։
* Գուցե խնդիրը բոլորովին այլ տեղո՞ւմ է։
Երբեմն ամենախելացի պատասխանը ոչ թե «այո»-ն կամ «ոչ»-ն է, այլ՝
«Այս հարցը սխալ է ձևակերպված։ Եկեք նախ գտնենք ճիշտ հարցը»։
Հենց այդ պահին է սկսվում իրական մտածողությունը։
Ոչ թե այն ժամանակ, երբ գտնում ես արագ պատասխան, այլ այն ժամանակ, երբ համարձակվում ես փոխել հարցը։
Հիշեք.
Միջակ մարդիկ մրցում են պատասխանների մեջ։
Խորը մտածողները՝ հարցերի որակի։
Որովհետև ճիշտ պատասխանը միշտ սկսվում է ճիշտ հարցադրումից։
Մհեր Ավետիսյան