Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ Փաշինյանին


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է.


 


«Ձերդ Գերազանցություն,


 


Մեծ հաճույքով իմացա Ձեր վերանշանակման մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել իմ անկեղծ շնորհավորանքները։


 


Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի առաջ, երկկողմ հարաբերությունները պահպանել են ամուր և կայուն աճ, իսկ գործնական համագործակցությունը տվել է բեղմնավոր արդյունքներ։


 


Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետ սկզբունքներով, խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և շարունակաբար հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։


 


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր ջանքերում»:

Դիտումների քանակ25

Leave a comment