Աշխարհի կենտրոնական բանկերը հունիսին գնել են 51 տոննա ոսկի

World Gold Council-ի (WGC) գնահատականների համաձայն՝ աշխարհի կենտրոնական բանկերը 2026 թվականի հունիսին իրենց ոսկեարժութային պահուստներում ավելացրել են 51.1 տոննա ոսկի։

Ինչպես նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը, ոսկու կուտակման ծավալներով շարունակում են առաջատար մնալ Լեհաստանն ու Չինաստանը, որոնք հունիսին համապատասխանաբար ձեռք են բերել 18.6 և 14.9 տոննա ոսկի։

Չինաստանի համար սա ոսկու գնումների արդեն 20-րդ անընդմեջ ամիսն է։

Հունիսին ոսկու ակտիվ գնորդների շարքում են եղել նաև Ուզբեկստանը (8.7 տոննա), Ղազախստանը (7.2 տոննա), Սինգապուրը (6.6 տոննա), Հորդանանը (3.1 տոննա) և Չեխիան (1.6 տոննա)։

Ամենախոշոր վաճառողներն են շարունակում մնալ Ռուսաստանն ու Թուրքիան։ WGC-ի հաշվարկներով՝ Ռուսաստանը կրճատել է իր ոսկու պահուստները 9.3 տոննայով, իսկ Թուրքիան՝ 2.1 տոննայով։

Leave a comment